ՈՒՐԲԱԹ, 26.04.2024, 09:12
Գլխավոր էջ
Գրանցում
Մուտք
YES! hit
Դուք մտել եք որպես` Հյուր | Ձեր խումբն է` "Հյուրեր" | Բարի գալուստ Հյուր | RSS
     
          
     
Հիմնական մենյու
ՕՆԼԱՅՆ ՌԱԴԻՈ
ՕՆԼԱՅՆ TV
Մտնել/Գրանցվել
Главная » 2011 » ՕԳՈՍՏՈՍ » 20 » Հայկական շոու-բիզնեսի սկանդալային դեմքերը
22:11
Հայկական շոու-բիզնեսի սկանդալային դեմքերը
Պատրաստ է արդյոք արդեն մեր հասարակությունը ընդունել շոուբիզնեսի այնպիսի կանոններ, ինչպիսիք են, այսպես ասած, մերկ ֆոտոսեսիաները: Անկախ այս հարցի պատասխանից, բոլորին իր համարձակությամբ ու նախաձեռնողականությամբ քաջ հայտնի DJ Vakcina-ին (Արուսիկ Մկրտչյան) հասարակության կարծիքն առանձնապես չի հետաքրքրում, նա ունի իր սեփական կանոնները:

Նա կարծում է, որ հասարակության ուշադրությունը հիմա ավելի կարեւոր բաների վրա պետք է կենտրոնացած լինի, այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բնապահպանությունը, առողջ ապրելակերպը` ընդհանրապես արտաքին եւ ներքին էկոլոգիան:

Պատահական չէ, որ Արուսիկը որպես կեղծանուն է ընտրել «Vakcina»-ն, իսկ գլխավոր սլոգանը` «ոչ թմրամիջոցներին, միայն վակցինա». նրա քարոզած ապրելապերպն իրոք մարդու ֆիզիկական էկոլոգիայի պահպանն ու իմունիտետի բարձրացմանն է ուղղված:

Այս խնդիրների վրա հասարակության ուշադրությունը գրավելու համար է հենց, որ Vakcina-ն միջոցների մեջ խտրություն չի դնում, չի մերժում ոչ մի հարցազրույց, աշխատում է (հիմա նաեւ` որպես «DJ լաբորատորիա»-ի հիմնադիր) անդադար եւ պատրաստ է իր գեղեցիկ մարմինն ի ցույց դնելով` այս միջոցը եւս օգտագործել մարդկանց ուշադրությունը կարեւոր խնդիրների վրա ուղղելու համար:

DJ Vakcina-ի առաջին սենսացիոն լուսանկարը լույս աշխարհ եկավ կապված ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ պայքարի օրվա կապակցությամբ ֆոտոցուցահանդեսի հետ: Արուսիկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջամարտիկներից է: 

Խոսակցություններ կան անգամ, որ այս խնդիրներն այնքան են հուզում երիտասարդ կին DJ-ին, որ նա պատրաստ է օգտագործելով իր երկրպագուների բազմահազարանոց բանակի պոտենցիալը` մտնել քաղաքականություն եւ ավելի պարտադրողական` օրենսդիրի դիրքերից զբաղվել իր համար առավել կարեւորվող խնդիրներով: 

Նրա աշխատասիրությանը, համառությանը, հետեւողականությանն ու հմայքին ծանոթ մարդկանցից քչերն են կասկածում, որ եթե Vakcina-ն իրոք նման նախաձեռնություն ցուցաբերի, ապա մեծ հնարավորություն ունի հաղթանակած դուրս գալու:
Просмотров: 2869 | Добавил: ADMIN | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
0  
1 NAREK SAHAKYAN   (24.11.2014 16:28) [Материал]
SUPER

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԱՅՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Օրացույց
«  ՕԳՈՍՏՈՍ 2011  »
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Սոց-հարցում
Որոնում
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Онлайн всего:

     Гостей:

     Пользователей:

     Качают: файлов

     Скорость: kb/s
  

yeshit.do.am | *Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են. | | Powered by www.dbprod.do.am