ԿԻՐԱԿԻ, 19.05.2024, 06:46
Գլխավոր էջ
Գրանցում
Մուտք
YES! hit
Դուք մտել եք որպես` Հյուր | Ձեր խումբն է` "Հյուրեր" | Բարի գալուստ Հյուր | RSS
     
          
     
Հիմնական մենյու
ՕՆԼԱՅՆ ՌԱԴԻՈ
ՕՆԼԱՅՆ TV
Մտնել/Գրանցվել
Главная » 2011 » ՕԳՈՍՏՈՍ » 20 » Համաշխարհային աստղերի բանկային գաղտնիքները հասանելի կլինեն WikiLeaks-ին
22:21
Համաշխարհային աստղերի բանկային գաղտնիքները հասանելի կլինեն WikiLeaks-ին
Սկանդալային գաղտնազերծումներով հայտնի դարձած WikiLeaks կայքը շուտով հնարավորություն կունենա հրապարակել հայտնի մարդկանց բանկային հաշիվների գաղտնիքները, հաղորդում է Associated Press-ը:

Կայքի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել շվեյցարական Julius Baer բանկի նախկին աշխատակից Ռուդոլֆ Էլմերը:

Բրիտանական թերթերի հետ զրույցում նա հայտարարել է, որ տիրապետում է հարկային ծառայությունների տեսադաշտից  դուրս մնացած 2000-ից ավել հաշիվների մասին տվյալների, որոնք պատկանում են համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց:

Նրա խոսքով` օրենքը շրջանցողների մեջ կան շոու-բիզնեսի աստղեր, հայտնի գործարարներ, և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ասիայի երկրների քաղաքագետներ:

Էլմերը պնդում է, որ տեղեկությունների մի մասն անձամբ է հավաքել, երբ աշխատել է որպես բանկի մասնաճյուղերից մեկի տնօրեն, իսկ մնացած տվյալները ստացել է իր գործընկերներից:

Նշենք, որ 2007 թվականին Էլմերը արդեն համագործակցել է սկանդալային համբավ ունեցող կայքի հետ, որից հետո շվեյցարական դատախազության մոտ նրա հետ կապված հարցեր են առաջացել: Երկու օրից Էլմերը ժամանելու է Ցյուրիխ, որպեսզի պատասխանի բանկային գաղտնիքների մասին օրենքը խախտելու մեջ մեղադրանքներին:
Просмотров: 582 | Добавил: ADMIN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԱՅՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Օրացույց
«  ՕԳՈՍՏՈՍ 2011  »
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Սոց-հարցում
Որոնում
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Онлайн всего:

     Гостей:

     Пользователей:

     Качают: файлов

     Скорость: kb/s
  

yeshit.do.am | *Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են. | | Powered by www.dbprod.do.am