ԿԻՐԱԿԻ, 19.05.2024, 11:08
Գլխավոր էջ
Գրանցում
Մուտք
YES! hit
Դուք մտել եք որպես` Հյուր | Ձեր խումբն է` "Հյուրեր" | Բարի գալուստ Հյուր | RSS
     
          
     
Հիմնական մենյու
ՕՆԼԱՅՆ ՌԱԴԻՈ
ՕՆԼԱՅՆ TV
Մտնել/Գրանցվել
Главная » 2011 » ՕԳՈՍՏՈՍ » 20 » Բոցեր հայ աստղերի վրա
21:48
Բոցեր հայ աստղերի վրա

# Սիլվա Հակոբյանի նոր երգը բարձրացել է BillBoard երաժշտական չարթի առաջին հորիզոնական: Երեկ երեկոյան Սևանի հոգեբուժարան տեղափոխված քաղաքցի Հակոբյանն իր մասին այլ տեղեկություններ չի հիշում:

# Խորեն Լևոնյանը կնկարահանվի Ջեյմս Քեմերոնի "Ավատար" ֆիլմի երկրորդ մասի ֆոնին՝ "Մոսկվա" կինոթատրոնում:

# Միջազգային մրցումներում հայ լողորդուհիների ցուցաբերած արդյունքները ջրի երես են դուրս եկել:

# "Փյունիկը" չկարողացավ անցնել Աշխարհի Առաջնության ֆինալի 1/32-րդ:

# Նադեժդա Սարգսյանին հրավիրել են մասնակցել ջրասուզորդների միջազգային ֆորումին, որպես օդերը փակող:

# Ռուզան Ավետիքյանն այս տարի կերգի "Օսկար" մրցանակաբաշխության ժամանակ: Այդ կապակցությամբ նրա տնեցիները, որոշել են մրցանակաբաշխությունը նայել ննջասենյակի հեռուստացույցով:

# Շպռոտը խնդրում է իրեն այլևս չհամեմատել Մադոննայի կամ Լեդի Գագայի հետ: Համեմատողներին խոստանում են դրամական պարգև:

# Շուշան Պետրոսյանը հրատարակման է պատրաստում իր կողմից կազմված ՄԱՔՈՒՐ ու ԳՐԱԳԵՏ հայոց լեզվի ձեռնարկը: "Օ մայ Գադ, մեր պետական լեզուն հայերե՜նն է, լեթս թոք ըրմինիան պիպլզ ջան" իր գրքի մասին խոսելիս հայտարարել է նա:

# "Արմենիա TV"-ն շուտով կսկսվի Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալի ցուցադրությունը: Նոր սերիալը, ըստ հեղինակի, աչքի է ընկնում մարդկային գիտակցության օվկիանի մտամուռներից գեղահյուսած սյուժեով և չունի բռի ու ամբարտավան հերոսներ, որոնք ընկճախտի են ենթարկում հեռուստադիտողին: Այն նաև անչափ ինքնատիպ է ու պատմում է աղքատ ընտանիքում մեծացած աղջկա մասին, որն աղախին է աշխատում հարուստ հոր տանը և սիրահարվում նրա որդուն:

# Հրաչ Քեշիշյանի ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպական երկրներում: Ինքը՝ Հրաչը, դեռ պնդում է, որ տեսանյութի հերոսն ինքը չէ:

# Տիգրան Կարապետյանին չեն եթերազրկի՝ ԱԼՄ հոլդինգի ղեկավարը դեր է ստացել "Աննա" սերիալում:

և վերջում.

# Ավո Խալաթյանին շնորհել են ՀՀ վաստակավոր դերասանի կոչում: Խոսելով ամուսնու հաջողության մասին Նունե Եսայանը նշել է, որ անկախ ամուսնության փաստին, Ավոն անձնական կյանք ունի և կարող է տնօրինել այն, ինչպես կցանկանա:

Просмотров: 778 | Добавил: ADMIN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԱՅՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Օրացույց
«  ՕԳՈՍՏՈՍ 2011  »
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Սոց-հարցում
Որոնում
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Онлайн всего:

     Гостей:

     Пользователей:

     Качают: файлов

     Скорость: kb/s
  

yeshit.do.am | *Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են. | | Powered by www.dbprod.do.am