ԿԻՐԱԿԻ, 19.05.2024, 11:15
Գլխավոր էջ
Գրանցում
Մուտք
YES! hit
Դուք մտել եք որպես` Հյուր | Ձեր խումբն է` "Հյուրեր" | Բարի գալուստ Հյուր | RSS
     
          
     
Հիմնական մենյու
ՕՆԼԱՅՆ ՌԱԴԻՈ
ՕՆԼԱՅՆ TV
Մտնել/Գրանցվել
Главная » 2011 » ՕԳՈՍՏՈՍ » 12 » Անդրե ...Հիասթափվել եմ, բայց չեմ կոտրվել...
16:29
Անդրե ...Հիասթափվել եմ, բայց չեմ կոտրվել...

Անդրեն այն եզակի երիչներից է, ում երկարատև բացակայությունը Հայաստանից անգամ չի կարող նոսրացնել երկրպագուների բանակը: Անդրեն վերադարձավ ոչ միայն նոր ձայնասկավառակով և "Yeshit"-ին պատմեց ոչ միայն ոճի փոփոխության, անձնական կյանքի և նոր բիզնեսի, այլև Հայաստանից ժամանակավորապես հեռու գտնվելու իրական պատճառների մասին:

- Տևական ընդմիջումից հետո ներկայացար "Անդրենալին" CD-ով, որտեղ երգերում նոր ոճային փոփոխություն է նկատվում: Իսկ ինչ է փոխվել քո կյանքում:

- Բոլորն են ասում, որ ընդմիջում եմ վերցրել, բայց այդպիսի բան չկա. աշխատանքիս մեջ ընդմիջում չի եղել: Ես աշխատել եմ ու չի եղել տարի, որ ընդհանրապես նոր տեսահոլովակներ չներկայացնեմ: Հիմնականում ընդմիջումը Հայաստանում համերգային գործունեություն չծավալելու առումով էր` հաշվի առնելով, որ հանդիսատեսն արդեն սովոր էր, որ տարին երկու անգամ համերգներ էի ունենում, բայց զուտ ֆիզիկապես և այլ խնդիրների պատճառով տեղի չունեցավ Սամանտա Ջեյդի հետ նախատեսված համերգը: Ինքս արդեն խաչ եմ քաշել այդ ծրագրի, այդ համերգի վրա և մտածել եմ, որ պետք է անել նորը:

"Անդրենալինը" ավելի շուտ պիտի լիներ, բայց թոքաբորբիս պատճառով ձգձգվեց: Երևի ավելի հասուն եմ դարձել: Եթե անկեղծ լինեմ, ավելի կտրուկ փոփոխություն կանեի, բայց այս ձայնասկավառակը պարունակում է տարբեր ոճեր և հարմար է թե° այն լսարանին, որը սիրում է իմ նախկին երգերը, և թե նրանց, ում նոր եմ բացահայտել: Կարելի է ասել` ոճիս և երգերիս հանդեպ իմ անձնական մոտեցումն է փոխվել: "Անդրենալինը" շատ առումներով արտացոլում է իմ այժմյան հոգեվիճակը:

Ձայնասկավառակում ընդգրկված իմ հեղինակած երգերի գաղափարը վաղուց ունեի, պարզապես կարծում էի, որ աշխատանքս թերի է; Ընդհանրապես միշտ շատ խիստ եմ վերաբերվել իմ երգերին, ինքս ինձ: Երգերիս նոր ոճը կապված է նաև գործիքավորման հետ, ինչի համար, իհարկե, շնորհակալ եմ Նիկ Եգիբյանին:

 - "Անդրենալինի" գաղափարը ծնվեց 2006թ. Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մենահամերգիս ժամանակ, երբ ուղղաթիռից իջա և հարցրի` արդյոք բոլորի՞  <անդրենալինն> է բարձր: Սկզբում երաժշտությունը գրեցի, հետո դիմեցի երգիչ Սերգեյ Գրիգորյանին, ով էլ գրեց երգի անգլերեն տարբերակը: Այդ ժամանակ դեռ վստահ չէի` այն հաջողություն կունենա՞, թե՞ ոչ: <Անդրենալինը> նախատեսված է ժամանակակից երիտասարդների համար, ովքեր էլ ինձ ոգեշնչել են ստեղծագործելիս:

- Ե՞ րբ ես պատրաստվում վաղուց խոստացված մենահամերգով ներկայանալ հայ հանդիսատեսին:

 - Պատրաստվում եմ դրան, քանի որ իսկապես վիրավորական է, որ ԱՄՆ-ում տեղի է ունեցել <Անդրենալինի> շնորհանդեսն ու համերգը, իսկ Հայաստանում` միայն շնորհանդեսը: Անպայման Երևանում կունենամ մենահամերգ: Դեռ անցյալ տարի էի ծրագրել մենահամերգս, բայց թոքաբորբի պատճառով հետաձգեցի: Կարծում եմ` այս մարտին կլինի: Ավելի լրջորեն եմ պատրաստվում դրան, թեև միշտ էլ շատ բծախնդիր եմ եղել այդ հարցում: Նոր բեմադրություններ, նոր հագուստներ են լինելու, որոնց մեծ մասը իմ մտահղացումն է, այսինքն` կրկին կփորձեմ յուրահատուկ լինել. խոստանում եմ իմ մյուս համերգներից տարբերվող մենահամերգ ունենալ:

 - Դեռ անցյալ խոստացված մենահամերգիդ մասնակցելու էր նաև Սամանտա Ջեյդը: Ի՞ նչն էր պատճառը, որ այն այդպես էլ չկայացավ և որոշեցիր խաչ քաշել վրան:

 - Պատճառը կազմակերպիչներն էին, որոնց հետ մեր համագործակցությունն ուղղակի չստացվեց: Այսինքն` խաչ եմ քաշել ոչ թե Սամանտայի, այլ Հայաստանում նախատեսված նախագծի վրա, որը բավականին ծախսատար էր: Այդ դեպքում միայն մեկ երգի համար չէի կարող նրանց թիմին այդքան մեծ գումարներ վճարել, թեև մեծ աշխատանք էր տարվել, և ամեն ինչ գրեթե պատրաստ էր, բայց ստիպված էի ընդմիշտ խաչ քաշել այդ ամենի վրա:

Просмотров: 629 | Добавил: ADMIN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԱՅՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Օրացույց
«  ՕԳՈՍՏՈՍ 2011  »
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Սոց-հարցում
Որոնում
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Онлайн всего:

     Гостей:

     Пользователей:

     Качают: файлов

     Скорость: kb/s
  

yeshit.do.am | *Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են. | | Powered by www.dbprod.do.am